«Իմ այցի ժամանակ Բաքու ես անպայման այս հարցերը կբարձրաձայնեմ, թե ինչո՞ւ իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել, որը կհարգվի նաեւ Հայաստանի ներկայացուցիչների կողմից»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան։ Նա նշեց, որ իրենք կօգտագործեն իրենց բոլոր հնարավորությունները, որ կարողանան ճնշում գործադրել Ադրբեջանի ներկայացուցիչների վրա, որպեսզի շարունակեն մասնակցել բանակցություններին։
Անդրադառնալով հարցին, որ 2023 թվականի Հայաստանն ու Չեխիան վավերացրեցին ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր, Չեխիան ռազմական ոլորտում ի՞նչ աջակցություն կարող է տալ Հայաստանին, Ադամովան ասաց․ «Այս հարցի պատասխանը խորհրդարանի ներկայացուցիչների ոլորտում չէ, ավելի շատ վերաբերում է մեր գործադիր մարմնին։ Կառավարությունն է պատասխանատու բոլոր ռազմական մատակարարումների համար, եւ այս դեպքում, իհարկե, կառավարությունների միջեւ երկկողմ հարաբերությունների շրջանակներում է»։Ալեն Սիմոնյան, Մարկետա Պեկարովա Ադամովա, Բաքու, խաղաղություն, ռազմատեխնիկական համագործակցություն
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ