Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Հովհաննիսյան․Դպրոցաշինության մրցույթների կեսի դեպքում հաղթողներ չեն եղել, շինարարական ընկերությունները չունեն բավարար կարողություններ կամ բարձր գին են ներկայացնում

Հունվար 31,2024 13:16

Պետական բյուջեի ծախսերի կատարողականը 2023-ին կազմել է 97%, կապիտալ ծախսերի կատարողականը նույնպես բարելավվել է․ եթե 2022 թվականին կատարողականը 95% էր, ապա 2023-ին այն մեկ տոկոսային կետով բարելավվել է, կազմելով 96%։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա ներկայացմամբ՝ 2022-ին արտաքին աջակցությամբ, այսինքն` միջազգային կազմակերպությունների վարկային ծրագրերով իրականացվող ծրագրերի կատարողականը կազմել է 81,6%, իսկ 2023-ին՝ 92%։

Անցյալ տարի ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծրագրերի կատարողականը 96,3% է, պաշտպանության նախարարության ծրագրերի կատարողականը՝ 99,9%․ «Սա շատ ուրախացնում է մեզ, եւ վստահություն է տալիս մեզ, որ կարողությունների զարգացման եւ մեր ընթացակարգերի բարելավման առումով դրական արդյունքներ ունենք։ Մի խնդիր ունենք այստեղ․ դպրոցաշինության լայնածավալ ծրագրի իրականացման համար գրեթե 100 մլրդ դրամ ենք հատկացել 2024 թվականի համար։ Բայց այստեղ բախվում ենք մասնավոր հատվածի կարողությունների հետ։ Հայտարարված մրցույթների կեսը դեռ չի կայացել, չենք կարողացել հաղթող ճանաչել, կամ բարձր գին են ներկայացնում  կամ մեր շինարարական ընկերությունները չունեն բավարար կարողություններ, որպեսզի այդպիսի մեծ ծավալի աշխատանքներ սկսեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031