«Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է քաղաքացի Ս․Շիրինյանի ՝ բարոյականությանը և բանականությանը դեմ սադրիչ գործողությունը։
Փորձելով «հերոսանալ», տեսահոլովակում տապալելով Լենինգրադի շրջափակման անմեղ զոհ դարձած երեխաների հիշատակին նվիրված հուշարձանի ծաղկեպսակները, նա ինքն իրեն է պախարակել։
Այս արարքն ինքնին հակամարդկային է, նացիզմի դրսևորում, ինչն անընդունելի է արժեքներ կրող անձի համար։
Մեր խոնարհումը ֆաշիզմի և մարդկության դեմ ուղղված ցանկացած հանցագործության բոլոր ժամանակների զոհերի հիշատակին։
Կարդացեք նաև
«Հայ-ռուսական բարեկամության և համագործակցության միավորում» ՀԿ