Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարությանը օղակաձև զբոսայգին ապականել է նույն կերպ, ինչպես հիմա մտադրված է անել Ավինյանը. Դավիթ Խաժակյան

Հունվար 31,2024 11:37

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Հետևեցի Երևանի քաղաքապետարանում Մարությանի կողմից հրավիրած հանրային քննարկմանը, որտեղ խոսվում էր օղակաձև զբոսայգու ձևախեղման անթույլատրելիության մասին։

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերի և հարակից տարածքի նորովի կառուցապատման նախագծի մասին արդեն իսկ տեսակետ հայտնել եմ, ասելով, որ հրապարակված նախագիծը ոչ միայն ձևախեղում է զբոսայգին, այլև կոռուպցիոն բնույթի հարցադրումներ է առաջացնում՝ կոնկրետ կազմակերպությանը արտոնյալ պայմաններով այդ տարածքը տրամադրելու վերաբերյալ։

Մարությանը օղակաձև զբոսայգին ապականել է նույն կերպ, ինչպես հիմա մտադրված է անել Ավինյանը։

Հեղափոխությունից հետո Մարությանը եղել է այն քաղաքապետը, որը Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում տվել է երկհարկանի, բետոնե հիմքով սրճարանի կառուցապատման թույլտվություն և այսօր էլ պատմում է, թե որքան բարեհաջող է ինքը բարեկարգել այդ հատվածը։

Ինչպես կասեր դասականը` «Արա, ոնց եմ ես ձեզանից զզվում» 🙂

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031