Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպիսի արարքը խուլիգանություն որակելով՝ ի ցույց է դրվում ՀՀ իշխանությունների սխալ ընկալումը արարքի նկատմամբ

Հունվար 31,2024 11:30

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը աստիճանաբար անկում է ապրում։ Ցավոտ ենք ընդունում ամեն մի հայտարարություն, որը չի բխում հայ ժողովրդի շահերից, բայց ուշադիր լինելու դեպքում նկատում ենք նաև, որ մեր ազգային զգացմունքների նկատմամբ ամենաբարձր մակարդակով հարգանք կա Ռուսաստանում և ՌԴ իշխանությունները ցավով են արձանագրում ամեն մի քայլ՝ կատարված մեր կամ իրենց կողմից, որը վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, ինչը չենք նկատում ՀՀ իշխանությունների կողմից։

ՀՀ և ՌԴ միջև առևտրաշրջանառությունը կարող է նաև տրիլիոնների հասնել, բայց դա ոչ մի գրոշ չարժի, եթե հունվարի 29-ին Երևանում՝ պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը ՀՀ Քննչական Կոմիտեն որակում է որպես խուլիգանություն, իսկ իշխանությունները բարի կամք չեն դրսևորում անգամ ներողություն խնդրելու իր քաղաքացու կողմից այդ անմարդկային արարքի համար։ Եթե տեղի ունեցած այդ ստոր արարքն արված լիներ մեկ այլ ազգի նկատմամբ, ես միևնույն է՝ իմ վրդովմունքս կարտահայտեի։ Հարցը այն չէ, թե ում հանդեպ է արվել, այլ այն, թե ի՞նչ է արվել, իսկ արվածը սրբապղծություն է։ Հուշարձանը դրված է, ուրեմն պետք է նրան հարգանքով վերաբերվել։ Եթե հարգանքի արժանի չէ, ուրեմն հանեք, որ չպղծվի։

Գենադի Մնացականյան

Կարծում եք՝ դա ավելի մեղմ ցավ է պատճառել ռուս ժողովրդին կամ ՌԴ իշխանություններին, քան Ադրբեջանի կողմից 2020 թվականին ուղղաթիռի խոցելը, որի համար ներողություն խնդրեցին իրենց «կառուցողական ու կիրթ» նախագահի մակարդակով։ Ոչ, հարգելիներս, այդ ՀՀ քաղաքացու արարքը, շատ ավելի մեծ վիշտ ու ափսոսանք է պատճառել ամբողջ Ռուսաստանին։ Ուրախալի է, որ ՌԴ իշխանությունները վերջին ժամանակներս տարանջատում են հասարակական տրամադրվածությունները ռուս ժողովրդի ու իշխանությունների հանդեպ՝ ՀՀ իշխանությունների տրամադրվածություններից, բայց վիրտուալ կյանքից պետք է տեղափոխվել իրական կյանք։ Հարգելի ընդդիմադիր կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ, ի՞նչ է, դժվար է տաս հոգով դուրս գալ փողոց ու մի պաստառ բռնել «Ո՛չ վանդալիզմին» գրությամբ։ Իսկ այդպիսի արարքը խուլիգանություն որակելով՝ ի ցույց է դրվում ՀՀ իշխանությունների սխալ ընկալումը արարքի նկատմամբ։ Կա՛նգ առեք, սթափվե՛ք վերջապես։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031