Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի նեյրոտեխնոլոգիական Neuralink ընկերությունն առաջին անգամ իմպլանտ է տեղադրել մարդու ուղեղում, հայտնել է իրեն պատկանող X սոցիալական հարթակում հայտնել է Մասկը։
«Առաջին մարդը ստացել է Neuralink-ի իմպլանտը, նրա ապաքինումը լավ է ընթանում», – գրել է Մասկը՝ հավելելով, որ սարքի աշխատանքի առաջին տվյալները խոստումնալից են։
«Այն թույլ է տալիս ընդամենը մտքի ուժով կառավարել հեռախոսը և համակարգիչը, իսկ նրանց միջոցով՝ գրեթե ցանկացած սարք։ Առաջին օգտատերերը կլինեն այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց ձեռքերի կամ ոտքերի վերահսկողությունը», – գրել է Մասկը:
Կարդացեք նաև
The first human received an implant from @Neuralink yesterday and is recovering well.
— Elon Musk (@elonmusk) January 29, 2024
Initial results show promising neuron spike detection.