Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ 2 զոհի համար չկա՞ պատիժ: Ի՞նչ է նախաձեռնել ՊՆ նախարարը․ «Ժողովուրդ»

Հունվար 31,2024 10:40

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի արձագանքում հանրության կողմից բողոքներին եւ նախարարի հրաժարականի պահանջին: Այս տարի՝ 2024 թվականին, բազմաթիվ ողբերգական դեպքեր տեղի ունեցան Զինված ուժերում:

ArmLur.am-ը ՀՀ ՊՆ պաշտոնական հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝

1.Ի՞նչ է մտածում այս մասին Սուրեն Պապիկյանը:

2.Մարզասրահի բաստկետբոլի վահանակի ու կախիչի համար Նիկոլ Փաշինյանը մարզպետին ու Քաղշինկոմիտեի ղեկավարին հեռացրեց աշխատանքից, իսկ 2 զոհի համար չկա՞ պատիժ: Ի՞նչ է նախաձեռնել ՊՆ նախարարը:

3. Հատկապես Վարդենիսի դիրքերում դեպքերը շատ են. ի՞նչ վերլուծություն ունի ՊՆ-ն:

4. Նկատում ենք, որ դեպքերից հետո նախարարը գնում է դեպքի վայր, հրապարակվում են նրա խիստ հայացքով լուսանկարները, բայց դեպքերի կրկնությունից չենք խուսափում: Միայն դիրքեր գնալն ու նկարվելը ի՞նչ է տալիս ՊՆ-ին:

Պն գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանը, մեր այս հարցերին ի պատասխան, գրել էր.

«ՀՀ զինված ուժերում արձանագրված մահվան յուրաքանչյուր դեպքով հարուցվող վարույթներին զուգահեռ՝ անցկացվում են ծառայողական քննություններ»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031