Հայաստան բռնի տեղահանված արցախցիներին մինչ այս փոխանցվել է 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ գումար։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մի քանի ընտանիքներ կան, որոնք չեն ստացել նշված հատկացումները դեռ հոկտեմբեր ամսից։
ArmLur.am-ը Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից տեղեկացել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր հաշվառվել են ավելի քան 115 հազար 500 անձ։ Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո 170 մլրդ 890 մլն 900 հազար դրամ է փոխանցվել արցախահայերին օգնելու համար գործընկեր երկրներից եւ միջազգային կազմակերպություններից։
Հետաքրքիր է՝ ինչի վրա են ծախսվել այս միլիարդներն այն դեպքում, երբ ահազանգերը քաղաքացիներից չեն դադարում. նրանք ամիսներ շարունակ չեն ստացել սոցիալական աջակցությունները, կենցաղային, սոցիալական լուրջ խնդիրներ ունեն:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։