«Մայթերի մաքրման պատասխանատվությունը բոլոր այն տնտեսվարողներինն է, որտեղ որոշակի գործողություններ են կատարվում»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա նաեւ հումորով ասել էր՝ «ամենաշատ ձյունը, իհարկե, տեղացել է Ֆեյսբուքում»:
Սա Նոր Նորքի Գայի պողոտայի մայթերն են, որտեղով անցնողներին, քայլողներին վտանգ է սպառնում, նրանք ամեն վայրկյան ընկնում են, բարձրանում են, ու չգիտես, հետո ինչ կարող է պատահել նրանց հետ, կոտրվա՞ծք, սալջա՞րդ, թե՞…
Ձյան տեղալու առաջին օրը ցուցադրաբար մաքրեցին թաղապետարանի մոտակա տարածքը, մայթերի մաքրման հիմնական աշխատանքները թողեցին արեւի վրա, իսկ թե այն երբ կծագի, կհալեցնի սառույցը, պարզ չէ…
Կարդացեք նաև
Մի բան ակնհայտ է, բնությունը մեզ խնայեց համարյա երկու ամիս, հետո փորձեց, պատրա՞ստ ենք ձմռանը. պարզվեց՝ հերթական անգամ մենք պատրաստ չէինք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2024