Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջղայնանում ես, քո համար գնա տունը ջղայնացի, ոչ թե բացահայտ, որ բոլոր աշխարհն իմանա, պաշտոնյան մարդ չի՞». Կնյազ Հասանովը՝ հայհոյողներին

Հունվար 30,2024 22:50

Այսօր ԱԺ նիստում ՔՊ պատգամավոր Կնյազ Հասանովը բողոքեց, որ համացանցում՝ ֆեյսբուքում, TikTok-ում տարածում են պաշտոնյաների նկարները, սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորանքներ են գրում:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ի՞ր նկարն են տարածել ու հայհոյել, որ նեղվել է: Նա պատասխանեց. «Չէ, ընդհանուր նայում եմ, այնպիսի մարդիկ են, որոնք հեղինակություն ունեն, բայց վարկաբեկում են, հայհոյանքներ են գրում»: Ըստ նրա, պետք է օրենք ընդունեն ու պատժեն. «Այն մարդը, ով տեղադրում է էդ նկարները, պետք է պատասխանատվություն կրի: Կամ Տիկտոկը, էն մյուս բաները փակվեն, կամ դրա դեմ համապատասխան օրենքներ լինեն, որ դեմն առնենք: Բարոյական բոլոր նորմերը վերանում են, մարդիկ բացահայտ հայհոյում են, սա ի՞նչ է»:

Դիտարկմանը՝ կարող է ջղայնանում են իշխանականների վրա, որ սխալ քաղաքականություն եք վարում, ստիպված հայհոյում են՝ որպես «սրտի հովանք»՝ Հասանովը պատասխանեց. «Էդ ի՞նչ ա, պաշտոնյան մարդ չի՞: Ջղայնանում ես, քո համար գնա տունը ջղայնացի, ոչ թե բացահայտ, որ բոլոր աշխարհն իմանան, որ դու ջղային ես: Ինչի՞ վրա ջղայնացար: Խի էդ պաշտոնյա մարդը պիտի բոլորի վիրավորանքն ու հայհոյանքը լսի՞, խի՞»:

Հարցին՝ այսինքն, ճի՞շտ ենք հասկանում, որ դուք առաջարկում եք, որ մարդը, որը դժգոհ է ձեր քաղաքականությունից, ձեր բերած օրենքներից, գնա իր տանը հայհոյի, բայց ոչ հանրային տիրույթում՝ Կնյազ Հասանովը պատասխանեց. «Չէ, կարող է քննադատի, ոչ թե հայհոյի…Պաշտոնյաները, նախարարները, սրանք էլ են մարդ չէ՞: Հետո ես ուրիշ բան ասեմ՝ օրինակ, միջինասիական պետություններում, թեկուզ մեր հարեւան Ադրբեջանում ես կյանքի փորձով տեսել եմ, որ սրանք իրենց ղեկավարներին պաշտում են, ոգեւորում են, որ էդ մարդիկ աշխատեն, ոչ թե ինչ անի՝ քննադատեն, հայհոյեն, նա էլ է մարդ չէ՞, հիասթափվում է»:

Հարցրեցինք՝ ձեզ չե՞ն պաշտում, Հասանովը պատասխանեց. «Ի՞նձ: Ո՞վ պիտի պաշտի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031