Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳ նախարարությունը և ԱՄՆ-ը կհամագործակցեն հակակոռուպցիոն ոլորտի շրջանակներում

Հունվար 30,2024 22:40

Հունվարի 30-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին և Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Արփինե Սարգսյանն անդրադարձել է ՆԳ նախարարության ձևավորմանն ու կադրերի ընտրության թափանցիկ և հաշվետու մեխանիզմներին: Հակակոռուպցիոն քաղաքականության վերաբերյալ հարցերի շրջանակում Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ ուղղությամբ ՆԳ նախարարությունում ձևավորվել է Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը: Նաև ներկայացրել է վարչության գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված արդյունքները՝ ընդգծելով կառույցի թափանցիկ գործելաոճի, հանրությանը տեղեկատվության հասանելիության ապահովման առաջնահերթությունը։

Ատեստավորման անցկացման կարգի վերաբերյալ ՆԳ փոխնախարարը նշել է այդ գործընթացում բարեվարքության ստուգման տարբեր բաղադրիչների առկայության, իրականացված ծավալուն աշխատանքի մասին:

Անդրադառնալով նոր ձևավորվող Քրեական ոստիկանությանը՝ Արփինե Սարգսյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումներում հատկապես կարևորել է հանցավորության դեմ պայքարում նոր տեխնոլոգիաների ներդրման, անձնակազմի կարողությունների զարգացման, կադրերի համալրման վերաբերյալ հարցերը։

Կիբերհանցավորության, կրիպտոարժույթների, նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ հարցերի քննարկմանը ՆԳ փոխնախարարը կարևորել է ոլորտում նոր տեխնոլոգիաների ու մեխանիզմների ներդրումը:

Հանդիպմանը ամերիկյան կողմը բարձր է գնահատել ՆԳՆ համակարգում իրականացվող բարեփոխումներն ու դրանց արդյունքները, ներկայացրել Հակակոռուպցիոն ռեֆորմներին աջակցող ծրագիրը, որի շրջանակում ԱՄՆ-ը պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտորեն աշխատել նախանշված ուղղություններով՝ շարունակելով արդյունավետ համագործակցությունը։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031