«Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ ամեն ինչը կատարվում է դիտավորյալ սկզբունքով, վարկաբեկելու, սեւացնելու մեզ, հատկապես զոհված զինծառայողների ծնողներին »,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր` «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը:
Անդրադառնալով նիստի ավարտին Գարիկ Գալեյանի՝ դատարանին ուղղված խնդրանքին ՝ թույլ տալ այցելել որդու շիրիմին, Աստղիկ Գալեյանը շարունակեց՝ պատմելով, որ դեկտեմբերի 31-ի գիշերը դատարանի թույլատրող որոշմամբ երկու ժամով ամուսնու հետ գնացել են Եռաբլուր. «Դատարանը նաեւ թույլատրել է հունվարի 17-ին՝ Մխիթարիս՝ բանակ զորակոչվելու, զորացրվելու օրը էլի երկու ժամով գնացել, եկել ենք: Բայց հասկանում եք, որ այն պարագայում, երբ ինքն ամեն օր Եռաբլուրում էր, հիմա ամիսը մեկ-երկու անգամ, դա սրտի հովանք է ուղղակի»:
Անդրադառնալով զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուրից» ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործի վերաբացման մասին դատարանի որոշմանը՝ տիկին Գալեյանը նկատեց, որ քանի այս իշխանությունը կա, ինքը դրական տեղաշարժ չի տեսնում. «Հերթական բեմականացում, կապրենք, կտեսնենք, միգուցե ես սխալվում եմ, բայց լիահույս չեմ, որ գործը հօգուտ ծնողների կանեն: Ամեն կերպ այնպես կպտտեն, որ կարմիր բերետավորները, ոստիկաններն արդար դուրս գան, որովհետեւ հասկանում են, որ եթե մեկ-երկու հոգու դատեն, ապա հաջորդ անգամ այդ նույն ոստիկանն այդ նույն ջիղով չի կարող պաշտպանել իշխանությանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ