Ստեղծագործականությունը հաճախ կապում են ներշնչանքի հետ, իսկ այն, որպես կանոն, անկառավարելի է։ Իսկ ինչ կլինի, եթե պարզվի, որ ստեղծագործականությունը հնարավոր է արթնացնել հատուկ մեթոդներով։
ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար Սեգ Կիրակոսյանը վարեց «Մտքերի լաբորատորիա» աշխատարանը, որի նպատակն է փորձարկել և սովորել ստեղծագործական և տեխնիկական նոր լուծումներ գտնելու մեթոդներ, այդ թվում՝ SCAMPER, «Վատագույն գաղափար», «Պարտադրված կապակցվածություն», «Մոդելային մտածողություն», «Քայլելով մտագրոհ», «Իսկ ինչ եթե» և այլն։
Աշխատարանի ընթացքում մասնակիցների խնդիրն էր ստեղծել արվեստի գործ (գաղափար), որը մեկ ամսվա ընթացքում կհավաքի 1 միլիոն հանդիսատես։
ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ