Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր բակում քրեական ենթամշակույթ կրող անձ կար, ընկերներով ուզում էինք, որ մենք էլ նման հնարավորություններով ընտանիքում ապրեինք» ՔՊ պատգամավոր

Հունվար 30,2024 20:22

«Ես մի բակում եմ մեծացել, որտեղ քրեական ենթամշակույթ կրող անձ կար: Ես հիշում եմ, երբ որ մենք երեխա էինք, ընկերներով ուզում էինք, որ մենք էլ նման հնարավորություններով ընտանիքում ապրեինք, որովհետեւ այդ անձն իր ընտանիքով ապրում էր շատ բարեկեցիկ, հարց լուծող էր, մի խոսքով, շատ նախանձելի սոցիալական վիճակում էր ապրում: Հիմա, երբ հայրենական սերիալները նայում եմ, նման կերպարների հանդիպում եմ ու նույն զգացողությունն եմ ունենում, ինչ ես իմ մանկության տարիներին էի ունենում»,- այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում պատմեց ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Հանձնաժողովում քննարկվում էր  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ  ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով արգելվում է քրեական ենթամշակույթ քարոզող, բռնության տեսարաններով ֆիլմերը, հաղորդումները հանրային մուլտիպլեքսում ցուցադրել ցերեկային ժամերին:

Հասմիկ Հակոբյանը վստահեցրեց, որ քրեական ենթամշակույթը կրող կերպարները մեր սերիալներում ռոմանտիզացված են, դրա համար օրենքում բացթողում կա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասաց, որ ինքը դեմ է քրեական ենթամշակույթի տարածմանը, մանավանդ, որ հիմա հանցագործությունների թիվը անհամեմատ ավելի շատացել է, քան ՔՊ-ի կողմից հիշատակվող «նախկինների» ժամանակ: Բայց նա նախագծին կողմ չէր, քվեարկեց ձեռնպահ: Հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031