Նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Պատվո արահետ» կինոպատումի պրեմիերան՝ նվիրված Արցախյան երեք պատերազմների մասնակից, ՀՀ և ԱՀ «Մարտական խաչ» երկրորդ և առաջին աստիճանի ասպետ, գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղուն և բացառիկ սխրանքներին։
«Գնդապետ Նորայր Ասլանյանի մասին, անկասկած, կարելի է խոսել երկար և տևականորեն, բայց այս դեպքում ես երկու բան ընդամենը կարող եմ ասել․ Նորայր Ասլանյանն այլևս տեսակ է։ Դժբախտաբար, մենք մի քիչ խառնակ ժամանակներ ենք ապրում, երբ ինչ-որ մարդիկ անհասկանալի կամ գուցե հասկանալի վարքագծի մեջ են՝ մասնավորապես տրոհելու, քայքայելու, փոշիացնելու, ոչնչացնելու մեր մշակույթը, գիտությունը։ Եվ հալածանքի առարկա են դարձրել մարդկանց, որոնք չեն կարող կոտրվել։
Դա հայի տեսակն է՝ մարտնչող, պայքարող, արիածին հայի տեսակը։ Այդ թվում՝ գնդապետ Ասլանյանը։ Ես կարծում եմ հենց այդ ասելիքը, մեսիջը ունենք մենք՝ պետք է պաշտպանենք մեր արժեքները։ Փորձել ենք ներկայացնել մի մարդու, որը պարզապես լեգենդար հրամանատար է, պարզապես՝ հերոս»,-իր խոսքում նշել է Սամվել Թադևոսյանը։
Կարդացեք նաև
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ