Այսօր ԱԺ-ում էր Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ձնամաքրման աշխատանքների հետ կապված քաղաքացիները արդեն մարտահրավերներ են անում՝ կեր ձյուն, օգնիր քաղաքապետարանին, ինչո՞վ կարող ենք օգնել ձեզ, ինչո՞ւ են ձախողվել այդ աշխատանքները:
Նա պատասխանեց. «Ասեմ ձեզ՝ եթե օրինակ դուք որեւէ ձեւի բիզնես եք ծավալում, ունեք օբյեկտ, որը տեղակայված է Երեւան քաղաքում եւ առաջին կոմերցիոն հարկում է, այդ դեպքում ավագանու համապատասխան որոշում կա, որ նաեւ բիզնես գործունեություն ծավալող օբյեկտները իրենց հարակից տարածքը պետք է պատշաճ մաքրեն»:
Ճշտեցինք՝ այսինքն, դուք ձեր գործը փայլուն անում եք, բիզնեսմեննե՞րն են մեղավոր՝ նա պատասխանեց. «Կոնկրետ այս տարածքների մասով, որ ասեցիք՝ ինչով կարող ենք օգնել, իմ մտքով անցավ, որ եթե հանկարծ ու հանկարծ ծավալում եք բիզնես գործունեություն, ձեր տարածքի դիմացը հնարավորինս մաքրեք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ