Լրահոս
Օրվա լրահոսը

Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ խոշոր կազմակերպություններ արդեն հաշվառվել և կատարում են իրենց հարկային պարտավորությունները

Հունվար 30,2024 17:36

2023 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից հայտարարագրվել է ավելի քան 2 մլրդ 673 մլն դրամ և պետական բյուջե վճարվել է ավելի քան 2 մլրդ 670 մլն դրամ ԱԱՀ։

Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին հայտարարագրվել է ավելի քան 1 մլրդ 608 մլն դրամ և վճարվել՝ ավելի քան 1 մլրդ 623 մլն դրամ ԱԱՀ։

2023 թվականին «e-VAT» համակարգից օգտվել է 50 խոշոր միջազգային կազմակերպություն։ Google, Facebook, TikTok, Spotify, Amazon, Netflix, Ebay և այլ խոշոր կազմակերպություններ արդեն հաշվառվել և կատարում են իրենց հարկային պարտավորությունները։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2022թ․ հունվարի 1-ից ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկվում են ավելացված արժեքի հարկով։

«e-VAT» համակարգի միջոցով ՀՀ-ում ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները հնարավորություն ունեն րոպեների ընթացքում գրանցվել, ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները և բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031