Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրված յոթ կազմակերպությունները Արցախից բռնի տեղահանված բնակչությանը տրամադրում են սոցիալ-հոգեբանական ծառայություններ, ապահովում են դեղորայքով, առաջին անհրաժեշտ պարագաներով

Հունվար 30,2024 17:15

Երևան, ՀայաստանՀ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը Հայաստանի զարգացմանն ուղղված իր շարունակական հանձնառության շրջանակներում հավաքագրել է կազմակերպությունների, որոնք իրականացնում են մշակութային, կրթական, սոցիալական, նաև արցախահայության ներգրավմանն ու ներառմանն ուղղված ծրագրեր: 2023 թվականին Հիմնադրամն իր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, հատկացրել է $706,971 ԱՄՆ դոլար 25 շահույթ չհետապնդող կազմակերպությունների, այդ թվում՝ 7 «արագ արձագանքման» դրամաշնորհներ՝ ընդհանուր $222,284 ԱՄՆ դոլարի չափով։ Վերջիններս նախատեսված են եղել Արցախի Հանրապետության վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո արցախահայության անմիջական կարիքները հոգալու համար:

Ընտրված յոթ կազմակերպությունները Արցախից բռնի տեղահանված բնակչությանը տրամադրում են սոցիալ-հոգեբանական ծառայություններ, ապահովում են դեղորայքով, առաջին անհրաժեշտ պարագաներով, առաջարկում են իրավական աջակցություն, իրականացնում են մասնագիտական վերապատրաստումներ ու աջակցում աշխատանքի տեղավորման գործում՝  ապահովելով  երկարաժամկետ կայունություն։

Մասնավորապես, «Կանանց Իրավունքների Տուն» (Women’s Rights House (WRH)) ՀԿ-ն Գյումրիում 70 արցախցի կանանց տրամադրում է սոցիալ-հոգեբանական աջակցություն և մշտական ​​աշխատանք, «Հաբ Արցախ»-ը (HubArtsakh) իրավական օժանդակություն և օգնում է աշխատանքի տեղավորմամբ։ «Հայաստանի Սոցիալական Աշխատողների Ասոցիացիա» (AASW) ՀԿ-ն ստացած դրամաշնորհով կարողանում է ապահովել սոցիալ-հոգեբանական ծառայությունների առկայությունը համայնքներում։  Կարևոր է նշել, որ աշխատանքների մեծ մասն իրականացվում է կազմակերպությունների կողմից վերապատրաստված արցախցի մասնագետների միջոցով, սրանով օգնելով նաեւ վերջիններիս ներառմանը տեղական աշխատաշուկայում։

Առաջին բուժօգնությունն ապահովելու ու անհրաժեշտ դեղորայքով մատակարարելու համար դրամաշնորհ է տրվել «ՎԻՎԱ» (VIVA – Doctors and Volunteers for Armenia) հիմնադրամին։ Կրթության ոլորտում դրամաշնորհ են ստացել․ Արցախի «Մունք» տեխնոդպրոցը Հայաստանում իր գործունեությունը վերականգնելու համար, և «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը՝ արցախցիներին մասնագիտական ​​ուսուցում ապահովելու և նրանց աշխատանքի տեղավորումը հեշտացնելու համար։

Վերջին, յոթերորդ կազմակերպությունը “Rerooted Archives”-ն է, որն ակտիվ զբաղվում է Արցախից բռնի տեղահանվածների վկայությունների հավաքագրմամբ, պատմությունների պահպանմամբ ու ներկայացմամբ։

Նախքան սեպտեմբերյան դեպքերը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 2023 թ.-ին արդեն իսկ զգալի դրամաշնորհային ներդրում էր կատարել՝ հատկացնելով 484,687 ԱՄՆ դոլար 18 շահույթ չհետապնդող կազմակերպությունների: Դրանք, նույնպես, աջակցում են տարբեր առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ մշակույթի և արվեստի պահպանմանը, կրթությանը, ՏՏ/ձեռնարկատիրությանը, հանրային առողջությանը, երիտասարդության և գյուղական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին.

Երիտասարդության զարգացման ծրագրեր՝

  • «ԱՐԱԼԵԶ» ՀԿ (Aralez NGO) և «Տիրամայր Հայաստանի» ՀԿ (Our Lady of Armenia)․ Սևանում և Ծաղկաձորում ամառային ճամբարների ֆինանսավորում
  • «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» հիմնադրամ (Girls of Armenia Leadership Soccer/GOALS)
    դրամաշնորհ մարզիչների մենթորական ծրագրի ազգային ընդլայնման համար

 Մշակութի և արվեստի պահպանում՝

  • “Sunrise Stepanakert”, «Թումանյանի զարգացման հիմնադրամ» (Tumanyan Development Foundation) և «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ (Improve Our Village NGO).
    հայկական մշակույթի համար գյուղական փառատոների կազմակերպում՝ «Պատմասացության միջազգային փառատոն», «Գաթայի փառատոն», «Արիշտայի փառատոն» և այլն
  • «Հայաստանի Թատերական Գործիչների Միություն»-ը (Theater Workers’ Union). ամենամյա մրցանակաբաշխության հովանավորում
  • «ՌեԱնիմանիա» ՀԿ-ն (ReAnimania NGO).
    աջակցություն Երևանում անցկացվող անիմացիոն միջազգային կինոփառատոնին

Կրթություն՝

  • «ՆՊԱՏԱԿ» ՀԿ (NPATAK Educational Foundation), «Կապանի Մաթեմատիկայի Խմբակ» (Kapan Math Club), «ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԴՊՐՈՑ» ՀԿ (New Generation School NGO), «Հզոր Միտք» (Strong Mind NGO), և «Թումանյանի զարգացման հիմնադրամ» (Tumanyan Development Foundation).
    գրագիտությունը, գիտությունը և արվեստը խթանող տարբեր կրթական ծրագրերի դրամաշնորհներ

ՏՏ/Ձեռնարկատիրության ոլորտ՝

  • Հայաստանում ամերիկյան համալսարանի «Էպիկ» կենտրոնը (EPIC Center at AUA)․ ուսումնական ճամփորդություն դեպի Սիլիկոնային հովիտ 12 ուսանողների համար
  • «ռեԱրմենիա» (ReArmenia).
    նոր հնարավորություններ դրամահավաքի և մենթորության հարթակում ներդրումների համար

Հանրային առողջություն և Բժշկական կարիքներ՝

  • «Սյունիք-Զարգացում» ՀԿ (Syunik Development NGO).
    շարժական ատամնաբուժարան Վայոց ձորի մարզում.
  • «Սանտե Արմենի»-ն (Santé Arménie).

Երևանում բժշկական կենտրոնի գործառնական ծախսերի փոխհատուցում

  • (Health For Armenia/ HFA).
    բժշկական մասնագետների տեղակայում Հայաստանի մարզերում

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կողմից տրամադրվող բոլոր դրամաշնորհները ծառայում են հզոր ու ապահով Հայաստանի տեսլականին։ Հայտերը մշտապես բաց են հիմնադրամի կայքէջում,  hovnanianfoundation.org Հասարակական կազմակերպություններից պահանջվում է առցանց պատասխանել պարզ հարցաշարի, որպեսզի հաստատվի նրանց համապատասխան լինելը բոլոր չափանիշներին, նախքան դրամաշնորհի հայտի լրացումը։ Ընդունված հայտերը դիտարկվում են ամեն եռամսյակի վերջում:

 Հ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը 1986թ ի վեր աջակցել է բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և տնտեսական բազմաթիվ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը։ Հիմնադրամի գլխավոր նպատակն է նպաստել համայնքների զարգացմանը Հայաստանում և սփյուռքում, ինչպես նաև հովանավորել Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշի շրջաններում գործող կազմակերպություններին։

Հովնանյան ընտանեկան հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031