Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան խորապես թքած ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ ճապոնացի ժողովրդի զգացմունքների վրա. Մեդվեդև

Հունվար 30,2024 16:32

Tert.am. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կուրիլյան կղզիների պատկանելիության հարցը ընդմիշտ փակված է երկրի Սահմանադրության համաձայն։ Այս մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խոսել է Մոսկվայի հետ տարածքային վեճերը լուծելու և խաղաղության պայմանագիր կնքելու Տոկիոյի ցանկության մասին։

«Մենք խորապես թքած ունենք «ճապոնացի ժողովրդի զգացմունքների» վրա՝ այսպես կոչված Հյուսիսային տարածքների վերաբերյալ։ Սրանք «վիճելի տարածքներ» չեն, սա Ռուսաստանն է։ Իսկ այն սամուրայները, որոնք առանձնապես տխուր են, կարող են կյանքից հեռանալ ճապոնական ավանդական ձևով»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը «ՎԿոնտակտե»-ում։

Նրա խոսքով, Կուրիլյան կղզիներն ակտիվորեն կզարգանան, և նրանց ռազմավարական դերը կաճի։ Նա հավելել է, որ տարածաշրջանում նոր զինատեսակներ կտեղակայվեն։ Դմիտրի Մեդվեդևը նաև ասել է, որ ոչ ոք դեմ չէ խաղաղության պայմանագրի կնքմանը, եթե բավարարվեն Ռուսաստանի պահանջները։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031