Խորապես վրդովված ենք շրջափակված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված ցինիկ սադրանքից. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը՝ Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանի նկատմամբ վանդալիզմի վերաբերյալ:
▪️Տեսանյութի հեղինակը տրորել է ոչ թե հուշահամալիրում դրված ծաղկեպսակները, այլ հարգանքի և երախտագիտության այն լավագույն հատկանիշները, որ հայ ժողովուրդն ունի։
▪️Արարքի հեղինակները բացահայտ արհամարհում են ոչ միայն այդ ողբերգական իրադարձությունների զոհերին, այլև նաև սեփական նախնիների հիշատակը։ Լենինգրադի բազմազգ պաշտպանների շարքերում կռվել են ավելի քան 100 հազար հայեր, որոնցից 4 հազարը կամավորներ են եղել, տասը արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։
▪️Ուրախ ենք, որ մեր գնահատականը կիսում է հայ հասարակության մեծ մասը, ինչի վկայությունն է սոցցանցերում տարածված զանգվածային վրդովմունքը։
Կարդացեք նաև
▪️Դեսպանությունը հույս է հայտնում, որ այդ գործողությունները կստանան համապատասխան իրավական որակավորում ՀՀ իշխանությունների կողմից, և սադրանքի մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն։
ՀՀ-ում ՌԴ դեսպանություն