Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած անձինք ձերբակալվել են

Հունվար 30,2024 15:16

Հունվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձինք Ողջաբերդ գյուղում կրակել են իր որսորդական շների վրա:

Դեպքի վայր ոստիկանության Գառնիի բաժանմունքից օպերատիվ խումբ է մեկնել:
Պարզվել է, որ ժամը 12:40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտ անհայտ անձը կրակել էր որսորդական երկու շների վրա, ինչի արդյունքում շներից մեկը սատկել էր:
Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված արարքը կատարել է Ողջաբերդ գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք 12 մմ տրամաչափի որսորդական երկփողանի հրացանը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հաջորդ դեպքը գրանցվել է հունվարի 29-ի գիշերը:

Արտաշատ քաղաքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները ժամը 24:30-ի սահմաններում նկատել են, որ Օգոստոսի 23-ի փողոցի կենտրոնական կանգառի հարակից տարածքում մի քաղաքացի շանը մի քանի անգամ խփել է գետնին, ապա փորձել խեղդամահ անել: Պարեկների կողմից կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը կանխվել է, իսկ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ պարզվել է նրա ինքնությունը. 33-ամյա երիտասարդը Արևաբույր գյուղի բնակիչ էր:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031