ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք. պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը Երևանում պղծելու դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեն գործ կհարուցի: Հրահանգը տվել է ՌԴ ՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը․«ՌԴ ՔԿ նախագահ Ա.Ի. Բաստրիկինը գերատեսչության կենտրոնական աշխատակազմին հանձնարարել է փաստով քրեական գործ հարուցել եւ ՌԴ ԱԳՆ-ի հետ փոխգործակցությամբ պարզել պատահածի բոլոր հանգամանքները»։
Հավելենք՝ Հայաստանում ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է գլխավոր դատախազին` պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը Երևանում պղծելու գործով։
Վադիմ Ֆեֆիլովն ընդգծում է` Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների հիման վրա էթնիկ ատելություն հրահրելը և բռնության կոչերն անընդունելի են, և միջադեպի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ «Մենք անընդունելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան ատելություն են հրահրում և այլատյացության վրա հիմնված բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին արված հայտարարությունների առնչությամբ»
Հիշեցնենք՝ հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը տեղադրել Tik Tok սոցիալական ցանցում։
Կարդացեք նաև
Նա դժգոհություն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերի առնչությամբ, որը ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին՝ առաջարկել է հղում տրամադրել որևէ միջազգային կազմակերպության, որը վկայում է այն մասին, որ նման էթնիկ զտումներ եղել են։
Շիրանյանն ասել է, թե չկա նաև Լենինգրադի պաշարման մասին փաստաթուղթ։