Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քննարկվեց «Մայր Հայաստան» արձանին հարակից ավտոկայանատեղիում թենիսի կորտ կառուցելու հարցը: Իսկ ինչո՞ւ են Օղակաձեւ զբոսայգուց կորտը հանում բերում այստեղ, ո՞րն է տրամաբանությունը:
Եվ եթե քաղաքային իշխանությունը որոշել է այգիները վերադարձնել երեւանցիներին, ապա որտեղի՞ց է պետք սկսել, եթե ոչ Մոնումենտից։ Բայց արի ու տես՝ մե՛կ ֆուտբոլի դաշտ են որոշում այստեղ կառուցել, մե՛կ` կորտ, բայց ո՛չ ծառ ու ծաղիկ։
Երեւանի ավագանու նախկին անդամ Քրիստինա Վարդանյանն ասում է՝ կորտերը պետք է մնան իրենց տեղում, քանզի դրանք գլխավոր հատակագծում ունեն իրենց տեղը, այնտեղ են շատ վաղուց եւ երեւանցու հիշողությունն են։
«Ես ոչ մի իմաստ չեմ տեսնում։ Այսօր Երեւանի կանաչապատման վիճակը եւ ապահովությունը կանաչ տարածքներով այնքան սակավ է, որ մեզ համար ամեն մետրը` կանաչ տարածքի, ունի կենսական նշանակություն կյանքի ապահովման համար։ Դրա համար կորտերը պետք է մնան իրենց տեղում, Օղակաձեւ զբսայգին պետք է վերականգնվի, դառնա կանաչ տարածք` առանց շինությունների, նույնն էլ վերաբերում է Մոնումենտին։ Ցանկացած տարածքում, որտեղ հնարավոր է, պետք է վերականգնել կանաչ գոտիները»,- ասում է Քրիստինա Վարդանյանը։
Կարդացեք նաև
Բայց ամենադաժանը կանաչ տարածքի հետ են վարվում` կանաչ ծառերը հատում են, օտար ու թանկ տնկիներ տնկում: Ասում են՝ «Այգիները վերադարձնում ենք երեւանցիներին», բայց անգամ Բուսաբանական այգու մի հատվածն են շինհրապարակի վերածել։ Ու միշտ նման կործանարար նախագծերն արդարացնում են նոր, «ցնցող» գաղափարներով. Հիշատակի պուրակ՝ բուսաբանականում, թենիսի կորտ` Մոնումենտում։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: