Թվում է` բացարձակապես անիմաստ են այն բոլոր քննարկումները, որ ընթանում են հանրային դաշտում՝ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն հայտարարության, այս կամ այն քայլի առիթով:
Վաղուց արդեն ժամանակն է հասկանալու, որ նրա ոչ մի հայտարարության չի կարելի այդքան մեծ կարեւորություն տալ, նախ` որովհետեւ դրանց մեծ մասը հայտարարություն էլ մնում է, եւ երկրորդը` կարճ ժամանակ անց նա իր նախորդ հայտարարությունն ամբողջությամբ հերքող մեկ այլ հայտարարություն է անում:
Իհարկե լավ է, որ մարդիկ լավ հիշողություն եւ պրպտուն միտք ունեն` գտնում են նրա նախորդ ասածները եւ համադրում նորերի հետ, բայց մեծ հաշվով դա անիմաստ է: Օրինակ, ո՞վ է հիմա հիշում Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթը 2020 թ. սեպտեմբերի 21-ին` «Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը» վերնագրով: Ո՞վ է հիշում, որ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը` 2019 թվականի հոկտեմբերի 16-ին, ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանն ազդարարեց 10 միլիոն ծառ տնկելու ծրագրի մեկնարկը, հայտարարելով, որ մինչեւ 2020 թ. հոկտեմբեր ամիսը 10 մլն ծառ են տնկելու հանրապետությունով մեկ` «ի նշան 10 միլիոն հայության միասնության»:
Քանի-քանի նման նախաձեռնությունների մասին է խոսել երկրի վարչապետը, քանի գործարան բացել ու գրանդիոզ ծրագրի մեկնարկ տվել, որոնք մնացել են թղթի վրա, մատնվել մոռացության:
Կարդացեք նաև
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: