Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր պետք Ադրբեջանին նման նվեր տալ հատկապես հայկական բանակի ձևավորման օրը՝ տոնական մթնոլորտում․ «ՉԻ»

Հունվար 30,2024 10:04

Ադրբեջանն անընդհատ պահանջում է արձանագրել, որ Հայաստանն իր նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ու նաև՝ երաշխիքներ, որ երբևէ չի ունենալու, Նիկոլ Փաշինյանն էլ «հստակ և աներկբա» արձանագրում է դա։ Բայց այսքանը քիչ համարելով՝ նաև «միջազգային իրավունքի տեսակետից լեգիտիմության» մասին է խոսում ու ինքն էլ բացատրում է, թե ինչ նկատի ունի։ Այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պիտի նույնականացնի Հայկական ԽՍՀ տարածքի հետ և այդ տարածքից դուրս «որևէ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն» չունենա։ Այստեղ առանցքայինը «որևէ հավակնություն» արտահայտությունն է, որովհետև հավակնություն ունենալը միայն այդ տարածքը քոնը համարելը չէ, հավակնություն է նաև այն, որ այդ տարածքում ապրող բնակչության իրավունքները պաշտպանելը քո պարտականությունն ես համարում։

Ու հիմա Նիկոլ Փաշինյանը հանկարծ փաստացի հայտարարում է, թե Հայաստանի մասնակցությունը ղարաբաղյան շարժմանը, առաջին պատերազմին, հետագա բանակցային ողջ գործընթացին և այլն, «միջազգային իրավունքի տեսանկյունից լեգիտիմ չեն եղել», այսինքն՝ մասնակցելով այդ ամենին, Հայաստանը 29 տարի շարունակ (1991-ից 2020-ը) խախտել է միջազգային իրավունքը։

Սա, ի դեպ, այն է, ինչ Ադրբեջանը պնդում էր տարիներ շարունակ, ու միջազգային կառույցները չէին ընդունում։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն ընդունեց։

Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ էր պետք Ադրբեջանին նման նվեր տալ հատկապես հայկական բանակի ձևավորման օրը՝ տոնական մթնոլորտում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031