Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարական առանձնատների սպասարկման տարեկան գումարն ավելացել է 60 միլիոն դրամով. «Հետք»

Հունվար 29,2024 23:30

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար ՀՀ 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջև հունվարի 26-ին կնքված պայմանագրով՝ 602 միլիոն 979 հազար դրամը որպես դրամաշնորհ տրամադրվել է ՊՈԱԿ-ին։ Պայմանագիրը հրապարակվել է պետական գնումների armeps.am հարթակում։

Ի դեպ, հարկ է նշել, որ կառավարական առանձնատների սպասարկման գումարը ավելացել էր նաև 2023 թվականին՝ նախորդ տարիների համեմատ։ Եթե 2020, 2021 և 2022 թվականների պետբյուջեներով առանձնատների սպասարկման համար հատկացվել էր 450-470 միլիոն դրամ, ապա 2023-ին այդ գումարը կազմել էր 542 միլիոն։ Այն ժամանակ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված գումարի ավելացումը։

Մեր հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ։

Այս անգամ ևս գրավոր հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է 2024թ․ առանձնատների սպասարկման համար նախատեսված գումարը նախորդ տարվա համեմատ ավելացել 60 միլիոն դրամով։ Հարցման պատասխանը ստանալուց հետո այն ևս կհրապարակենք։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031