Կառավարություն ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում Անկախության հռչակագրի եւ ԼՂ-ին վերաբերվող փոփոխություն ամրագրված չէ.
-Հաղթահարել գործող սահմանադրության նկատմամբ հանրային անվստահությունը
-Վերանայել գործող սահմանադրության՝ իշխանության վերարտադրման եւ քաղաքական մենաշնորհի ձգտմամբ պայմանավորված քաղաքական խաղի կանոնները (ինստիտուտները), ներկայացնել իշխանությունների միջեւ գործնական տարանջատում եւ քաղաքական հաշվետվողականության՝ առավել արդյունավետ եղանակներ ապահովող կառավարման համակարգ
-Ապահովել մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր նշաձող եւ ներդնել իրավունքների պաշտպանության ավելի արդյունավետ գործիքներ
Կարդացեք նաև
-Նպաստել սահմանադրական արժեքների եւ սահմանադրականության արմատավորմանը՝ երկարատեւ հեռանկարում, այդ թվում այնպիսի կարգավորումների միջոցով, որոնք կկանգնեցնեն սահմանադրությունը քաղաքական շարժառիթներով փոխելու իներցիան
Սրանք հիմնավորումներն են, ինչի համար իշխանությունը սկսել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց: Հիմնավորումները ներկայացված են Արդարադատության նախարարության կողմից օրերս կառավարություն ուղարկված նախագծում: Փաստաթուղթը 80 էջ է: Երեք էջանոց նախաբանում, մանրամասն վերլուծություն կա 1995 թվականին ընդունված, հետո, քանիցս բարեփոխված սահմանադրության նկատմամբ հանրային անվստահության մասին: Միաժամանակ, ասվում է, որ Հայաստանում տեղի ունեցած «դարակազմիկ փոփոխությունները»՝ 2018 -ի թավշյա հեղափոխությունը, դրան հաջորդած շրջանում՝ 2020-ից սկսած տեղի ունեցած փորձությունները՝ կորոնավիրուսի համաճարակ, 44-օրյա պատերազմ, շարունակական սահմանային բախումներ, Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություններ, հեղաշրջման փորձեր, արցախահայերի բռնի տեղահանում, ստիպում են վերանայել մեր կյանքի գլխավոր փաստաթուղթը՝ այն հարմարեցնելով մերօրյա իրականությանը։
«Սահմանադրությունը բարեփոխելու գործընթացը եզակի հնարավորություն կարող է ընձեռել հանրության եւ քաղաքական վերնախավի շրջանում ծայրահեղ բեւեռացումը եւ անվստահության մթնոլորտը հաղթահարելու եւ հանրային համերաշխություն հաստատելու նպատակով քաղաքական համապարփակ երկխոսություն նախաձեռնելու համար»,- կարծում են նախագծի հեղինակները:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը մոտ երկու տարի աշխատել է այս փաստաթղթի վրա:
Ներկայացված հայեցակարգով՝ սահմանադրության նախաբանի փոփոխություն, որտեղ հղում է կատարվում Անկախության հռչակագրին եւ ԼՂ հարցին, նախատեսված չէ: Սակայն, մասնագետները այստեղ միտում են տեսնում՝ դիտավորությամբ քննարկումները իրավական դաշտ մղելու ու գլխավոր սպառնալիքներից ուշադրություն շեղելու:
Հիշեցնենք, որ նախագծի՝ կառավարություն ուղարկելուց օրեր առաջ՝ հունվարի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին պետք են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր սահմանադրություն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ