«Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը մշտապես Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում է, այն բարձրաձայնվում է թե՛ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր մարմնում, թե՛ այլ համապատասխան գերատեսչություններում»,-լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:
«Դեռեւս 2020 թ. դեկտեմբերին ՅՈւՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից կայացվել էր որոշում, որ պետք է փաստահավաք առաքելություն գործուղվի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում դիտարկելու իրավիճակը, թե ինչ վիճակում են մշակութային ժառանգության կոթողները:
Այդ ընթացքում մենք շարունակաբար աշխատանքներ ենք տարել, որպեսզի առաքելությունը տեղի ունենա, եւ այսօր էլ շարունակվում են այդ աշխատանքները: Բնականաբար, մշակութային ժառանգության պահպանման խնդիրը եղել է եւ շարունակելու է լինել ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում»,-հավելել է Կոստանյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ