Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ Նա այդ մասին հայտնել է ուղիղ եթերում։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 1-ին կայանալիք կուսակցության համագումարում կփոխանակեն զբաղեցրած պաշտոնները:
Ըստ «Իմեդի» հեռուստառադիոընկերության՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել իշխող կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որում կայացվել է այդ փոփոխությանը դիմելու որոշումը։