«Ազատություն». Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը Ռուսաստանի քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանին դատապարտեց 11 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով «Մոսկվա-Սիթի» կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով ապացույցներ կեղծելու և անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 15 պարկուճ և ընդամենը 8 փամփուշտ: Ըստ անվտանգության դաշնային ծառայության, քննիչ Լևոն Աղաջանյանը փոխարինել է պարկուճները՝ կրակոցների մասնակիցներից մեկի անունը քրեական գործից դուրս հանելու նպատակով:
«Աղաջանյանին դատապարտել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով, նա պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում»,- վճռել է դատավորը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: