Լրահոս
Օրվա լրահոսը

10 վարորդի աշխատանքի է ընդունել, հարկերից խուսափելու հետևանքով պետությանը ավելի քան 16 միլիոն դրամի վնաս պատճառել

Հունվար 29,2024 16:11

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացած տեղեկությունները ստուգելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ` հարկերից խուսափելու հետևանքով պետությանը պատճառված խոշոր չափերով վնասի վերաբերյալ:

Պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրինությունը 2017-2022 թթ. ընթացքում, առանց համապատասխան գրանցման, որպես վարորդ աշխատանքի է ընդունել 10 անձի` Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքից հանքանյութը Արարատի մարզում գտնվող գործարան տեղափոխելու համար: Վարորդներն այդ ընթացքում կանխիկ ստացել են ընդհանուր 60 միլիոն դրամ աշխատավարձ, սակայն տնօրինությունը թաքցրել է 60 միլիոն դրամի չափով իրացման շրջանառությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 16 միլիոն 600 հազար դրամի վնաս:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031