Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունվարի 26-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Գյումրի համայնքի ավագանու «Զարթոնք» խմբակցության նիստը, որին մասնակցել են խմբակցության անդամներ Կարեն Վարդգեսի Սոսյանը, Սվետլանա Միշայի Ադամյանը և Գոռ Հովհաննեսի Մանուկյանը:
«Զարթոնք» խմբակցությունը միաձայն որոշել է՝
- Վարդևան Հակոբյանի՝ որպես «Զարթոնք» խմբակցության ղեկավարի (անդամի), լիազորությունները համարել դադարած:
- Փոփոխել և հաստատել «Զարթոնք» խմբակցության նոր կազմը՝
- Կարեն Վարդգեսի Սոսյան.
- Սվետլանա Միշայի Ադամյան.
- Գոռ Հովհաննեսի Մանուկյան:
- «Զարթոնք» խմբակցության ղեկավար ընտրել Գոռ Հովհաննեսի Մանուկյանին:
«Զարթոնք» խմբակցության ղեկավար Գոռ Մանուկյանը 2024թ. հունվարի 29-ին գրությամբ վերոհիշյալ փոփոխության մասին, ըստ օրենքի պահանջի, տեղեկացրել է Գյումրի համայնքի ղեկավարին:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն