Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

4-րդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիքի խնդիր լուծվել է. ծրագիրը շարունակվում է

Հունվար 29,2024 14:49

Երևանի ավագանու որոշմամբ հստակ կարգ է սահմանված անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման՝ տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է շրջայց կատարել մայրաքաղաքում և տնտեսվարողներին մեկ անգամ ևս հորդորել՝ կատարել ավագանու սահմանած պարտականությունները:
***
4-րդ կարգի վթարայնության՝ Արցախի 4-րդ նրբանցքի 3 շենքերում ապրող 63 ընտանիքներից 57-ի խնդիրն արդեն լուծվել է. 30-ին տրամադրվել են նոր բնակարաններ, 27-ին՝  բնակարաններ գնելու վկայագրեր: Գործընթացը լինելու է շարունակական:
«Սա մեզ համար կարևոր արձանագրում է. կարճ ժամկետում մենք կարողացանք միանգամից լուծել 57 ընտանիքի խնդիր: Հաջորդ փուլում ունենք Արզումանյան և մնացյալ բոլոր շենքերի խնդիրը: 4-րդ կարգի վթարային շենքերում Երևանում որևէ մեկը չպետք է բնակվի»,- ընդգծել է քաղաքապետը:
***
Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում  շուրջ 20 վերելակ կտեղադրվի: Նախագիծը Երևանն ավելի հարմար ու հասանելի դարձնելու ծրագրի կարևոր բաղադրիչներից է: Առաջիկայում շահագործման կհանձնվի Կամոյի դպրոցի հարևանությամբ գտնվող գետնանցումի վերելակը, այսօրվանից էլ գործընթացը կմեկնարկի Կոմիտասի շուկայի մոտակայքի գետնանցումում: Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում նաև Կիլիկիայի ավտոկայանի, Գարեգին Նժդեհի փողոցի՝ վարչական շենքի, Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գտնվող գետնանցումներում:
«Վերելակների սպասարկման երկարաժամկետ լուծում է պետք: Կամ մենք ծառայություն պետք է գնենք, որը ենթադրում է գետնանցումները մաքուր պահել, վերելակներին հետևել, կամ, այսպես ասած, մասնավոր-համայնք համագործակցության տրամաբանությամբ պետք է առաջ շարժվենք, բայց այդ դեպքում էլ գետնանցումները չպետք է դարձնել կրպակների շարք»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը։
***
Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի գեղասահքի նախկին մարզադպրոցը: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց և արդիական պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու և նոր ձեռքբերումներ գրանցելու համար:
***
«Մայր Հայաստան» արձանի հարակից ավտոկայանատեղիում համայնքը մտադիր է թենիսի դաշտ կառուցել։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելու գործընթացը սկսված է: Այդպիսի դաշտ կառուցելու համար համապատասխան տարածքներ են ներկայացրել նաև Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանները:
***
Այս տարի մայրաքաղաքում մշակութային միջոցառումների պակաս չի լինի: 2024թ. բյուջեով աննախադեպ միջոցներ են հատկացվել տարբեր նախագծեր ու ծրագրեր իրականացնելու նպատակով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031