Ermenihaber. Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթին Ալթունը հայտարարություն է տարածել Ստամբուլի կաթոլիկ եկեղեցու վրա հարձակման վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ստամբուլի Սարըյեր շրջանում Սանտա Մարիա իտալական եկեղեցու վրա զինված հարձակման վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սարըյեր շրջանի նահանգապետի, կաթոլիկ եկեղեցու քահանայի և Ստամբուլում Լեհաստանի գլխավոր հյուպատոսի հետ։
Աղբյուրի նշմամբ՝ Էրդողանը ցավակցություն է հղել համայնքին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում ու հայտնել, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր հանցագործներին հնարավորինս արագ բռնելու համար։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ոստիկանական ուժերը մոբիլիզացված են բոլոր ռեսուրսներով։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Սանտա Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 47 հոգի։ Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ հարձակման համար կասկածվում են Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիները, ովքեր առնչություն ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ։