Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանից ձեռք բերած 4 գույքերի նկատմամբ «Վիվառո»-ի սեփականատերերի իրավունքը դատարանով գրանցվել է. Civilnet

Հունվար 29,2024 13:07

Civilnet. Վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը որոշել է բավարարել «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքի հայցն ընդդեմ Կադաստրի կոմիտեի։ «Վիվառո»-ի սեփականատերերից Վահե Բադալյանի որդին՝ Ռոման Բադալյանը, 2022-ին ձեռք էր բերել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պատկանող, Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող երկու թանկարժեք բնակարաններն ու երկու ավտոկայանատեղիները։ Կադաստրի կոմիտեն հրաժարվել էր այս գույքերի նկատմամբ գրանցել Բադալյանների սեփականության իրավունքը։ Դրանից հետո Ռոման Բադալյանը դատական գործընթաց էր սկսել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով չորս գույքերի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը։ Հայցը բավարարվել է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031