Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ իշխանությունները համակեցություն ու զիջողականություն են քարոզում, Ադրբեջանում մեր հետքը վերացնելու մասին կոչեր են հնչում. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 29,2024 12:53

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Քանի որ մասնագիտության բերումով շատ եմ առնչվող պետական մակարդակով Ադրբեջանում հայերի դեմ քարոզվող ատելության դրսևորումների հետ, ցանկանում եմ մի ուշագրավ մեջբերում անել Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամեդովի՝ անցած տարվա մայիսի 11-ին արված հայտարարությունից։ Նա մասնավորապես ասել էր․

«Այսինքն, եթե նույնիսկ ստորագրեն «խաղաղության համաձայնագիր» կոչվող փաստաթուղթը, չեն հարգի դրա պահանջները, մինչև նրանք ամբողջովին չոչնչացվեն և չփշրվեն։ Հայերի հետքը, ծագումը, արմատները պետք է մաքրել ողջ Հարավային Կովկասից․․․Անընդհատ պետք է տրորել, «երկաթե բռունցքը» գլխներին լինի, գլուխը բարձրացնելուն պես գլխներին խփի։ Այլ կերպ հնարավոր չէ։ Եթե հայերի հետ նորմալ մարդու նման պահես վարքագծի կանոնները, նրանք կատաղում են, դուրս են գալիս իրենց սահմաններից, պատրաստվում ու անում են այն, ինչ գիտեն․․․»։

Ինչո՞ւ եմ մեջբերել անցած տարվա հայտարարություն, որ ևս մեկ անգամ ակնհայտ լինի, որ մինչ Ադրբեջանը բանակցում էր տարբեր հարթակներում թվացյալ խաղաղության մասին, հայերի հանդեպ ատելության քարոզը որևէ ակնթարթ չէր դադարում, մինչ մեր իշխանությունները համակեցություն ու զիջողականություն են քարոզում, Ադրբեջանում մեր հետքը վերացնելու մասին կոչեր են հնչում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ կառուցվող խաղաղության մասին․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031