Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նստարանների հարցը՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին

Հունվար 29,2024 11:14

«1-03 զանգողը չպետք է սպասի, որ իրեն զանգեն»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանից Տիգրան Ավինյանը հարցրեց՝ ո՞րն է վիճակագրությունը տեղումների և սառույցի հետ կապված դեպքերով քանի՞ զանգ է մեզ հասել, նա պատասխանեց՝ նման վիճակագրություն այս պահին չունեն։ Հայտնեց, որ օպերատոր են ավելացրել, այսօրվանից հետզանգն են դրել արդեն՝ որպես զանգ։

Նիստի ընթացքում նաև Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ մամուլում տեղեկություններ տարածվեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքում նստարանների գնման հետ կապված և խնդրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին պարզաբանել։ Վերջինս հայտարարեց․ «Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել, որ էն 75 տերասային տախտակով նստարանների փոխարեն մենք ավելի էժան տախտակներ ենք առել։ Այստեղ փաստաթղթային ամեն ինչ կա, որ այդ նույն տախտակը, ինչը օգտագործվել է 75 նստարանի վրա, դա նույնպես հավասարեցված և հանդիսանում է տերասային տախտակ․ պոլիմերային չէ, մաքուր փայտ է, գնայինն էլ ավելի թանկ է, քան պոլիմերային իր նշածը»։

Տիգրան Ավինյանն ասաց՝ բլոգերի մասին որևէ բան չգիտեմ․ հետաքննող լրատվականն էր գրել, այնուհետև վերահսկողության վարչությանը խնդրեց երկրորդ կարծիք տալ այս դեպքի վերաբերյալ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031