Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում տեղեկացվեց, որ թենիսի կորտեր կառուցելու համար Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարները ներկայացրել են հստակ տարածքներ։ Իսկ Քանաքեռ Զեյթունում թենիսի կորտեր կառուցելու համար արդեն ընթանում են կորտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, մրցույթ հայտարարելու համար տեղի են ունենում տեխնիկական առաջադրանքի կազմման աշխատանքները։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հստակեցրեց՝ խոսքը «Մայր Հայաստանին» հարակից ավտոկայանման տարածքի մասի՞ն է, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը պատասխանեց․ «Մայր Հայաստան» արձանի կողքի ավտոկայանատեղին, որտեղ ֆուտբոլի դաշտ էր նախատեսվում կառուցել, թենիսի կորտերի համար ավելի նպատակահարմար է»։
Տիգրան Ավինյանը հավելեց․ «Ֆուտբոլի դաշտը չկառուցեցինք, որովհետև որոշակի, այսպես ասած, անջատվածություն կար, և սպորտի վարչությունն այլ տարբերակ էր առաջարկում։ Հիմա նաև կառավարության որոշում ենք շրջանառում, որով առաջարկում ենք, որ «Միկա» համալիրը տեղափոխվի, որտեղ կկազմակերպենք համայնքային սպորտային միավոր, որի կարիքը շատ ունենք»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ