«Մայթերի մաքրման պատասխանատվությունը բոլոր այն տնտեսվարողներինն է, որտեղ որոշակի գործողություններ են կատարվում»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա Երևանի վարչական շրջանների ղեկավարներին հորդորեց պրոակտիվ լինել և հետևել, որ տնտեսավարողներն այդ գործունեությունն իրականացնեն։
Ըստ քաղաքապետի՝ այսօր խնդիրը շարունակում են մնալ բակային հատվածները` ձյան մաքրման հետ կապված։ Այս առիթով հումոր արեց՝ ամենաշատ ձյունը, իհարկե, տեղացել է ֆեյսբուքում։ Այնուհետև չբացառեց, որ այս տարի կրկին ունենանք ձյան առատ տեղումներ։
Զեկույցների ներկայացման ժամանակ Տիգրան Ավինյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց՝ նոր ավտոբուսները ե՞րբ ենք պլանավորում գիծ դուրս բերել, նա պատասխանեց․ «Արդեն հանձնում-ընդունում կատարել ենք, մաքսազերծման հարցերն ենք կազմակերպում։ Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆ