Լրահոս
Օրվա լրահոսը

Կեցցե՜ այն Հայաստանը, որ երեկ էր գալու. «ՉԻ»

Հունվար 29,2024 10:56

Շաբաթն ավարտվում է Բանակի օրով: Այս առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

«Մենք այսօր հավաքվել ենք վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիների, մեր հերոսների ու նահատակների, մեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջ. մենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջի, մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, փա՛ռք Հայոց հաղթանակած բանակին»:

Չռվեցի՞ն ձեր աչքերը: Մտածում եք՝ էս ի՞նչ բողկ է կերել վարչապետը: Նեուժելի՞ նման բաներ է ասել:

Այո, այո, մի զարմացեք, սա հատված է նրա ելույթից: Բանակի օրվա առթիվ: Բայց…. 2019 թվականի ելույթից: Այն ժամանակ շատ դուխով տղա էր, հաթաթա էր տալիս բոլորին, աջուձախ սուրը կտրում էր, Արցախի Հանրապետությունն էր փառաբանում:

Էն վաղ էր, որ էշը կաղ էր: 2024թ. հունվարի 28-ին էլ է բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ հղել, որում մասնավորապես ասված է. «Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:

Ընդ որում, երկու անգամ է «կեցցել» Հայաստանի Հանրապետությունը: Ինչը աննախադեպ է մեր երեքհազարամյա պատմության մեջ: Նույնքան աննախադեպ, որքան այն, որ առաջին անգամ երկրի ղեկավարի շնորհավորական ուղերձում Արցախ անունը չի հիշատակվում: Ոչ մի կերպ: Զգացի՞ք տարբերությունը. 2019-ի ու 2024-ի ուղերձների: Բաաա…

Երեկվա Հայաստանի կենացը

Եվ ուրեմն, հարգելի՛ սեղանակիցներ, կեցցե՜ այն Հայաստանը, որ երեկ էր գալու:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031