Հունվարի 28-ին Ստամբուլի Սարըյեր թաղամասում գտնվող Սրբ․ Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ընթացքում դիմակավորված երկու մարդ զինված հարձակում են իրականացրել։ Հարձակման հետևանքով պատարագի մասնակիցներից մեկը սպանվել է։
Նույն օրը երեկոյան ժամերին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ա․ Յերլիքայան հայտարարել է, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 47 անձի՝ այդ թվում սպանության մեջ կասկածվող երկուսին։ Նա նշել է, որ նրանք երկուսն էլ օտարերկրացի են՝ մեկը Տաջիկստանից, մյուսը՝ Ռուսաստանից և, իրենց գնահատմամբ՝ ԻՊ անդամ են։
Յերլիքայան նաև նշել է, որ ԻՊ-ի դեմ 2023թ․ հունիսի 1-ից ի վեր ընդհանուր 1046 օպերացիա են իրականացրել, ձերբակալված 2086 կասկածյալից 529-ը կալանավորվել է, 404-ի նկատմամբ դատական հսկողություն է սահմանվել։
Region Monitor
Կարդացեք նաև