Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ կայացրած որոշումը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարվել է, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվեց նախազգուշացում։
Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առեւանգման գործն է: Դատավորը 2023թ. հունիսի 5-ին քննելով Գայանե Հակոբյանի (փաստաթղթերով` Ազգուշ Մարտիրոսյան) խափանման միջոցի հարցը, որոշել էր նրա նկատմամբ տնային կալանք կիրառել:
Դատախազը դիմել էր նախարարին, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու հարցով:
Միաժամանակ ԲԴԽ–ն տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ