ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը
Քչերը գիտեն, որ Ռաֆայել Ղազարյանն ու Պարույր Սևակը եղել են մտերիմ ընկերներ և գաղափարակիցներ:
Ավելի քչերը գիտեն, որ Արցախի հարցն առաջին անգամ 60-ականներին հենց նրանք են բարձրացրել փոքրիկ խմբով` Ռաֆայել Ղազարյան, Պարույր Սևակ, նկարիչ Սարգիս Մուրադյան, լեզվաբան Վարագ Առաքելյան:
Սարգիս Մուրադյանի արխիվից ներկայացվող փաստաթուղթն Արցախի հարցով առաջին պաշտոնական դիմումի սևագրությունն է ՍՍՀՄ ղեկավարությանը՝ կազմված Սարգիս Մուրադյանի կամ Ռաֆայել Ղազարյանի (կամ միասին) կողմից:
Ուղղումներն ու ճշգրտումներն արված են Պարույր Սևակի ձեռքով:
Պետությունը (կամ իրեն պետության հետ նույնականացնող խմբավորումը) խուսափում է հիշատակել ազգի իրական մեծերին, որովհետև նրանց մասին հիշատակելիս չեն կարող շրջանցել Արցախի վերամիավորման և պահանջատիրության հարցերում այս 2 հսկաների ավանդը:
Որովհետև դա ոչ թե նրանց կենսագրությունում մի փոքր էպիզոդ էր (ստորագրեցին ինչ-որ մեկի կազմած մի դիմում ու մոռացան), այլ նրանց կյանքի ու գոյատևման հիմնական նպատակը:
Կարդացեք նաև
Նրանց տասնամյակների ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ, վտանգավոր (ՍՍՀՄ 60-70-80 ական թվականներ) աննկուն, համառ, ինքնազոհ աշխատանքը…
Փառք էն ազգին, որ Ռաֆայել Ղազարյան ու Պարույր Սևակ է ծնել․ Ազգի սերուցք, Պատիվ, Խիղճ, Բարոյականություն…
Իրական Էլիտա, որոնց մասին հիշատակելը «հայաստանյան» ալիևյան սահմանադրությունից առաջ անթույլատրելի է մոլագար քայլիչների տերերի կողմից։