«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Հայաստանը մեկ-մեկուկես տարվա ընթացքում պետք է որոշի միջուկային էներգայի զարգացման հետագա ձևաչափը։
Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է Հնդկաստանում Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող Կուդանկուլամի ատոմակայանի թիվ 3 էներգաբլոկի ռեակտորի գործարկումը։
Լիխաչևի խոսքով՝ Ուզբեկստանն ու Ղազախստանը, իրենց հերթին, բանակցում են «Ռոսատոմի» հետ։
Թարգմանությունը՝ Azatutyun.am-ի