Փարիզում էկոակտիվիստներն ապուր են լցրել Լեոնարդո դա Վինչիի հանրահայտ «Ջոկոնդա» («Մոնա Լիզա») կտավի վրա, որը գտնվում է Լուվրի թանգարանում. միջադեպի հետևանքով կտավը չի վնասվել, քանի որ այն պաշտպանված է զրահապատ ապակիով, հայտնում է AFP-ն։
«Կիրակի առավոտյան երկու բնապահպան ակտիվիստ ապուր են լցրել Լուվրում ներկայացված «Մոնա Լիզա» կտավը պաշտպանող զրահապատ ապակու վրա՝ հիմնավորելով իրենց գործողությունները, մասնավորապես, «առողջ և կայուն սննդի իրավունքը» խթանելու ցանկությամբ», – հայտնում է գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ թանգարանն անմիջապես տարհանել է սրահը, որտեղ ցուցադրված է նկարը և սկսել մաքրման աշխատանքները։
Կարդացեք նաև
Թարգմանությունը՝ «Ա1+»-ի