Լրահոս
Օրվա լրահոսը

Դա մեր ներքին խնդիրն է, չփորձեն խառնվել. Հայ բնապահպանի արձագանքը՝ ադրբեջանցիների աջակցությանը

Հունվար 28,2024 21:43

Բնապահպան Սիլվա Ադամյանը կոչ է անում ադրբեջանցիներին չխառնվել ՀՀ ներքին հարցերին ու կարծիքներ չհայտնել, թե հայ բնապահպաններն, օրինակ, ինչո՞ւ են Ամուլսարի հանքի դեմ պայքարում, իսկ Նախիջեւանի սահմանի կառուցվող գործարանի դեմ՝ ոչ:

«Դա իրենց գործը չէ: Պարզ է, որ մեր բնապահպանները զրո արձագանք պետք է տային Նախիջեւանի սահմանին կառուցվող գործարանին, հո երկրի դավաճա՞ն չենք, որ գնանք իրենց ասեղը թելենք: Խոսում ենք Ամուլսարից, էն ժամանակներից, երբ  հայ-ադրբեջանական կոնֆլիկտ դեռ չկար էլ, ի՞նչ է, մենք մեր դիրքորոշումը պիտի փոխեի՞նք: Այո՛, Երասխավանի գործարանի մասին չենք խոսի, որովհետեւ ՀՀ քաղաքացիներ ենք ու ոչ մի կերպ չենք աջակցի իրենց ոչ մի քայլի, կոնկրետ ես, ուզում են իրենց ճղեն: Բայց Ամուլսարի խնդիրը կարեւորագույն խնդիր է, որը կարող է տանել ամբողջ Ջերմուկի շրջանը կործանման: Մենք հրաշալի դա հասկանում ենք, փաստաթղթեր ենք ուսումնասիրել, գիտնականների փորձաքննություններ ենք նայել: Այո՛, մեր բնապահպանները չեն արձագանքել ու չեն էլ արձագանքելու, էս էլ չդարձավ ատոմակայանի պատմությունը: Ասում են՝ ոնց է որ ատոմակայան կա, մեզ խանգարում է, իհարկե, խանգարում է, որովհետեւ ռազմավարական նշանակություն ունի ՀՀ համար, մեր վահանն է, նույնն էլ էս դեպքում: Եթե Երասխավանում ինչ-որ բանից բողոքում են, դա քաղաքական խնդիր է  իրենց համար, մենք չենք աջակցելու»,- նկատեց Սիլվա Ադամյանը:

Հիշեցնենք, որ ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի «Ջրօգտագործման ոլորտի մասնագետներ» հասարակական ասոցիացիայի փոխնախագահ Ամին Մամեդովը աջակցություն էր հայտնել Ամուլսարի դեմ պայքարող բնապահպաններին:

Մամեդովը նկատել էր, թե  հայ բնապահպանները պայքարում են Ամուլսարի դեմ, բայց զրո արձագանք են տվել Նախիջեւանի սահմանին կառուցվող գործարանին:

Տիկին Ադամյանն ասաց, որ Ամուլսարի հանքի դեմ պայքարող բնապահպաններին ճանաչում է 2000 թվականից, նրանց հետ համագործակցել է 2015 թվականից Ամուլսարի խնդրով. «Ու դա բացարձակապես չի վերաբերում ադրբեջանցիներին, չփորձեն խառնվել, դա մեր ներքին խնդիրն է, իսկ նրանք քաղաքական հարցեր են լուծում: Այստեղ էլ «մուտիլովկա» են ուզում տարածել , թե տեսեք՝ բնապահպաններին աջակցում ենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031