Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը կորած չէ». Մուրադ Փափազյան

Հունվար 28,2024 19:52

«Այսօրվա գլխավոր ուղերձն է՝ չլացել Արցախի համար»,- այսօր Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում կայացած ցույցի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, դաշնակցական Մուրադ Փափազյանը:

Հիշեցնենք՝ երեկ եւ այսօր՝ հունվարի 27-ին  եւ 28-ին եվրոպական 14 երկրների ավելի քան 50 քաղաքներում, «Եվրոպացիները՝ հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը կազմակերպել է միջոցառումների շարք՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչության։ Դրանք անցկացվել են Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում եւ Միացյալ Թագավորությունում:

Այսօրվա գլխավոր ուղերձն, ըստ Մուրադ Փափազյանի՝ բոլոր հայերի համախմբումն է, ալիեւյան սադրանքներին եւ հայտարարություններին չտրվելը, քանի որ «Ղարաբաղը կորած չէ»:

«Այն, ինչ կատարվեց՝ դատավճիռ չէ, վախը պետք է հաղթահարել, սիրտ ու հոգի դնել, միավորվել»,-ասաց Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ Եվրոպայում 60 հազար մարդ համախմբվել են Արցախի եւ Հայաստանի շուրջ, Արցախի եւ Հայաստանի համար. շնորհակալ են՝ բոլոր ներդրված ջանքերի համար: Մուրադ Փափազյանն այս համախմբումը բացառիկ իրավիճակ է, որ Եվրոպայում այսքան մարդ համախմբվել է Հայաստանի եւ Արցախի համար, Հայաստանի եւ Արցախի շուրջ:

Մուրադ Փափազյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Ալֆորվիլի քաղաքապետին՝ «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակին եւ Արցախին ցուցաբերած անմնացորդ աջակցության համար:

Պաշտպանել արցախահայության իրավունքները, ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ պատանդներին, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ. այս պահանջներով այսօր ցույց է անցկացվել նաեւ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց: Համապատասխան դիմումը՝ անգլերեն տարբերակով, փոխանցվել է Թբիլիսիում ԵՄ ներկայացուցչություն:

Ավելի ուշ ցույցի կազմակերպիչներից Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է, որ Թբիլիսիում Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց մեր անցկացրած ցույցին զուգահեռ կայացել է մեկ ցույց` Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանությունների նախաձեռնությամբ: Իր տեղեկություններով,  շրջանից կազմակերպված մարդկանց բերել են ցույցի վայր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031