Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրի  եկեղեցում համատեղ աղոթք է կատարվել Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար

Հունվար 28,2024 17:30

Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի ձեռամբ այսօր անցկացվել է Բանակի օրվան նվիրված  կիրակնօրյա սուրբ պատարագ, որին հաջորդել է համատեղ աղոթք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատության ու վերադարձի համար:

Նշելով, որ Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները և 2020-ից գերված մյուս տղաները շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտում, Տեր Հովհաննեսն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մենք հանգստություն ու հոգեկան խաղաղություն չենք կարող ունենալ՝ հիշելով, որ  նրանք դեռ գերության մեջ են։ Նրանց ազատ արձակելու հարցը մեր ժողովրդի համար արժանպատվության հարց է»։

«Քանի դեռ նրանք ադրբեջանական բանտում են, մենք չենք կարող մեզ լիարժեք զգալ: Հարգանքի արժանանում են այն ազգերն ու ժողովուրդները, որոնք պայքարում են իրենց իրավունքների համար,  որոնք ամեն ինչ անում են՝ թշնամու կողմից գերված իրենց քաղաքացիներին վերդարձնելու համար»,-ասել է  «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ-ի ղեկավար Արմեն Ասրյանը։

Աղոթքից հետո մասնակիցների կողմից  ծաղկեպսակ  է տեղադրվել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած  հերոսների հիշատակը  հավերժացնող հուշապատին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031