Սիրելի հայրենակիցնե´ր,
Շնորհավորում ենք բոլորիս Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ:
Բանակի կազմավորումը մեր անկախության և պետության կայացման թերևս ամենակարևոր գործընթացն էր, և դատապարտված են բոլոր նրանք, ովքեր չեն գիտակցում զինված ուժերի դերը և կարևորությունը:
Հայ զինվորը, սպան միշտ և բոլոր ժամանակներում ապացուցել է իր նվիրվածությունն ու անձնազոհությունը հայրենիքին ու ժողովրդին` կերտելով հաղթանակներ, մինչև վերջին ճիգը պահելով մեր սահմանները:
Կարդացեք նաև
Այսօր, ավելի քան երբևիցե պետք է գիտակցենք, որ մեր անվտանգության միակ երաշխավորը կա և կլինի մեր բանակը և անհրաժեշտ առաջնահերթություն է բանակի հզորացումը, արմատական բարեփոխումների իրականացումը, ժամանակակից ստանդարտներով պրոֆեսիոնալ եւ մարտունակ բանակի կերտումը։
Մեր խոնարհումը քաջաբար եւ իմացյալ մահով նահատակված հերոսներին:
Երախտապարտ ենք մեր զինծառայողներին` այս դժվարին և սպառնացող մարտահրավերներով ժամանակաշրջանում իրենց ամենօրյա նվիրական ծառայությամբ մարտական ոգին և մեր սահմանները պահելու համար:
Խաղաղությո՛ւն մեր սահմաններին:
Փա՛ռք ու Պա՛տիվ մեր անմահ Հերոսներին։
Շնորհավո՛ր տոնդ քաջարի զինվոր և սպա,
Շնորհավո՛ր տոնդ հանուն հայրենիքի կյանք տված մեր հերոս տղերք,
Շնորհավո՛ր տոնդ հերոս ծնած հայ ժողովուրդ:
Աստված պահապան մեր պետությանն ու մեր իմաստուն ժողովրդին։
ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
28.01.2024թ.