Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պիտի հայրենիքի սերը սրտներում տղաներ կորցնենք, այն էլ՝ այսօրվա ոչ պատերազմական երկրում․ «Հայացք Երևանից»

Հունվար 28,2024 11:35

Քիչ է մնում ասեն՝ բուքն էր մեղավոր կամ ձյունը, որ իր սառը գրկի մեջ առավ երկու տարի ծառայած ու բաղձալի տունդարձին սպասող զինվորին: Ճիշտ զորացրման օրը:

Զինվորը ՏԱՐՎԱ ՄԱՐԴ է ճանաչված՝ այսօր էլ, վաղն էլ նա պիտի մնա նույն բարձր կոչման սանդղակի վրա, որին իրավամբ արժանի է: Թող վերեւներից հանկարծ չասեն՝ հնացած է, չփորձեն նախկիններից, իբր, մնացած անհարկի պիտակներ կպցնել։

Ովքե՞ր են պատասխան տալու, երբ սգավոր մայրերի շարքն ավելանում է խաղաղ պայմաններում։ Պատերազմում զոհվածները, եթե ոմանց կարճ խելքով՝ «հանուն ոչնչի» էին նվիրաբերել իրենց կյանքը, ապա այս անմեղ տղաների՞ համար ովքեր են պատասխանատվության ենթարկվելու։

…Դեռ Արցախում էինք։ Պատերազմներով անցած մի զինվորականի մոտ դժգոհեցի, թե ինչու դպրոցական նստարանից վեր կացած մեր մատղաշ տղաների կյանքի գնով է հայրենիքը պաշտպանվում։

Զարմացած ինձ նայեց, թե այդ տարիքում նրանց մեջ եռում է հայրենիքի սերը, հենց նրանք պիտի պաշտպանեն երկիրը՝ դա բնական է։

Հիմա ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ պիտի հայրենիքի սերը սրտներում տղաներ կորցնենք, այն էլ՝ այսօրվա ոչ պատերազմական երկրում։ Մեկի սիրտը չի դիմանում, մյուսն ընկնում է ծառայակցի գնդակից, երրորդն՝ ինքնասպանությամբ, չորրորդը՝ ձյունափոսի մեջ սառչելու, հինգերորդը՝ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով եւ այլն: Բանա՞կ է սա, թե՞… չէի ցանկանա բանակի մասին կոշտ արտահայտություն թույլ տալ:

 

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031